Ինչպես հայտնի է, «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների, ադմինիստրատիվ շտաբի աշխատակիցների և թիմի գլխավոր մարզչի COVID-19-ի թեստերը դրական եղել։

Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել` Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիսի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի արդյունքները։

Այդ իսկ պատճառով VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ուրարտու» — «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է։ Հանդիպման անցկացման հնարավոր ժամկետները հայտնի չեն։

«Փյունիկի» նշված ներկայացուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։

Facebook Comments