Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին Վարդան Բիչախչյանի նախկին և ներկայիս թիմերը, որտեղ «Արարատը» շանս չտվեց «Շիրակին»՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։

Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Նախ «Շիրակի» ֆուտբոլիստների անհամաձայնության արդյունքում հաշիվը բացեց Իգոր Ստանոևիչը։ Այնուհետև «Շիրակի» դարպասապահի կոպիտ սխալից հետո հաշիվը կրկնապատկեց Մորի Կոնեն: Անկյունայինի խաղարկման արդյունքում 3-րդ գոլը հեղինակեց Խուան Բռավոն։ Իսկ վերջակետը դրեց Զավեն Բադոյանը(4:0): «Շիրակը» ունեցավ պահեր, և առաջին, և երկրորդ խաղակեսերում, բայց գոլ խփել այդպես էլ չհաջողվեց։

Այսպիսով այս հաղթանակից հետո «Արարատը» 13 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Շիրակը» 2 միավորով 10-րդ հորիզոնականում է մնում։

Facebook Comments