Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարծում է, որ «Միլանն» ի զորու է հաղթել Իտալիայի առաջնությունը:

«Իհարկե, «Միլանը» կարող է պայքարել չեմպիոնության համար։ Ակնհայտ է, որ առաջնությունը նոր է սկսվել, սակայն Պիոլին հիանալի է ավարտել նախորդ մրցաշրջանը և ավելի լավ է սկսել այս մրցաշրջանը։

«Միլանը» նման է նվագախմբի, յուրաքանչյուրն ունի իր խնդիրը, որը հիանալի է կատարվում։ Իսկ Իբրահիմովիչը ղեկավարում է բոլորին։ Պիոլին ունի իր արժանիքները։ Կարևոր է նշել Մալդինիին, որը թիմ էր բերել Պիոլիին և Իբրահիմովիչին։ Եվ նրանց շուրջը կան տղաներ, որոնք լի են էներգիայով։ Սա շատ գեղեցիկ է, բայց հիմա ավելի լավ է ոչ թե ավելորդ խոսել, այլ պարզապես նպատակներ դնել և քայլ առ քայլ հասնել դրանց», — Շևչենկոյի խոսքը մեջբերում է «La Gazzetta dello Sport»-ը։

Նշենք, որ այժմ «Միլանը» հավաքել է 16 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է։

Facebook Comments