«Լիվերպուլը» նոր ռոկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում՝ հաղթելով «Ատալանտային»(5:0)

Ինչպես հայտնում է «Opta»-ն` անգլիական ակումբների շրջանում «Լիվերպուլը» ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել իտալական ակումբի նկատմամբ՝ ամբողջ եվրոգավաթային պատմության մեջ։

«Լիվերպուլը» հավաքել է 9 միավոր՝ 3 հանդիպումներից հետո և D խմբում առաջատարն է։ Նրան հետևում է «Այաքսը» 4 միավորով, անյուհետև 3-րդ հորիզոնականում է «Ատալանտան», իսկ աղյուսակի ստորին հատվածում է «Միդտյուլլաննը», ով ոչ մի միավոր չի վաստակել։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» համարվում է Չեմպիոնների լիգայի 6-ակի չեմպիոն։ Յուրգեն Կլոպի սաները վերջին անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան 2018/19 մրցաշրջանում։
Facebook Comments