Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին «Վանը» և «Լոռին»։ Հանդիպումը ավարտվեց «Լոռիի» հաղթանակով 2:1 հաշվով։

Բավականին հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ Չարենցավանում։ Հավասար խաղ էր, մեկ «Լոռին» էր առավելությունն իր ձեռքը վերցրել, իսկ հետո «Վանը»։ «Լոռին» ճնշում էր գործադրում և մոտ էր հաշիվը առաջինը բացելուն, բայց հակառակը տեղի ունեցավ։ «Վանը» վաստակեց տուգանային հարվածի իրավունք, իսկ այն վարպետորեն իրացրեց Միհրան Պետրոսյանը։ «Վանը» գոլից հետո մի քանի պահեր ուներ, բայց չկարողացավ այն օգտագորխել։ Իսկ մենք հիշում ենք ֆուտբոլում չգրված օրենքը․ «Չես խփում, խփում են քեզ»։

«Լոռին» 71-րդ րոպեին կարողացավ գոլի հեղինակ դառնալ և հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Կլաուդիր Մարինին։ Բայց պետք է նշել, որ գոլը շատ կասկածելի էր, կարծես թե գնդակը ամբողջությամբ չէր հատել դարպասային գիծը, իսկ Զավեն Հովհաննիսյանը մեծ վճռականությամբ գոլը արձանագրեց։ Գոլից անմիջապես հետո «Վանը» իր բոլոր ուժերը առաջ նետեց և փորձեց նորից հաշվի մեջ առաջ անցնել, բայց արդյունքում «Լոռին» խփեց երկրորդ գոլը և նորից աչքի ընկավ Կլաուդիր Մարինին, ով հաղթանակ պարգևեց վանաձորյան ակումբին։ 2:1 և «Լոռին» ֆանտաստիկ քամբեկ կատարեց՝ վաստակելով անչափ կարևոր 3 միավոր։

Այս տուրով Vbet Հայաստանի Պրեմիեր լիգան գնում է ընդմիջման, առջևում հավաքականների դադարն է։ Այս տուրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները՝ «Վան»-«Լոռի» 1:2, «Նոա»-«Ալաշկերտ» 1:2, «Արարատ»-«Շիրակ» 4:0։ Իսկ «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» և «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումները հետաձգվել են։

11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը այս տեղքն ունի՝

Facebook Comments