«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին աջակցել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային, ով ուղեղի արյունազեղման պատճառով վիրահատության է ենթարկվել:

«Դիեգո, աշխարհի բոլոր ուժերը քեզ համար են։ Ես և իմ ընտանիքը ցանկանում ենք ձեզ ավելի շուտ վերականգնել։ Գրկում եմ!»- գրել է Մեսսին իր ինստագրամյան էջում։

Հիշեցնենք, որ Մարադոնան հոսպիտալացվել էր երեկ։

Այս պահին Մարադոնան զբաղեցնում է «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, վերջին շրջանում Դիեգոն կարանտինի մեջ էր գտնվում այն մարդու հետ շփման պատճառով, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Facebook Comments