«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբում փոփոխությունների մասին: Հիշեցնենք, որ կապտանռնագույնների նախագահի պաշտոնը լքել է Խոսեպ Մարիա Բարտոմեուն։

«Ակումբում հիմա մեծ թվով փոփոխություններ են տեղի ունենում, որոնք իմ կարծիքով անհրաժեշտ էին։ Մենք պետք է արմատապես փոխեինք իրավիճակը։ Ակնհայտ էր, որ մենք անկման մեջ էինք, և ամեն տարի ամեն ինչ ավելի վատ էր ու ավելի վատ։

Մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք, բայց այն մեզ պետք է զարգացման համար։ «Բարսելոնայում» անցումային շրջան չի լինում, դու միշտ պարտավոր ես հաղթել։ Առջևում նախագահական ընտրություններ են, կգա նոր ղեկավարություն, և մենք աստիճանաբար փոփոխություններ կտեսնենք», — Պիկեի խոսքերը մեջբերում է «Sport.es»-ը։

«Բարսելոնան» 6 տուրերում հավաքելով 8 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը:

Facebook Comments