Եվրոպայի լիգայի 3-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիլին» և պարտվեց 0:3 հաշվով։ 3 գոլերն էլ իր անվան դիմաց գրանցեց Յուսուֆ Յազիջին։

«Միլանը» 24 հանդիպում անպարտելի էր՝ սկսած մարտի 8-ից։ «Միլանի» համար այս պարտությունը առաջինն էր այս մրցաշրջանում։

Այսպիսով «Լիլը» վաստակեց 7 միավոր և վստահ գլխավորում է H խումբը։ «Միլանը» 6 միավորով 2-րդ հորիզոնականում է գտնվում։ 3-րդ տեղում է Սպարտան, իսկ աղյուսակը եզրափակում է «Սելթիկը»։
Facebook Comments