«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է թուրինյան ակումբում իր տպավորություններով։

«Յուվենտուսում» փաստացի ամեն ինչ կա, ինչը պետք է ինձ։ Այստեղ զգում եմ ինձ սիրված և կարևոր։ «Յուվենտուսում» ես շատ հնարավորություն ունեմ աճելու և զարգանալու համար։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մեր թիմը հեռուն կգնա։

Երբ դուք գնում եք զարգացման ճանապարհով, ապա միշտ զգում եք լիարժեք ֆուտբոլիստ։ Հենց դա է կատարվում իմ հետ «Յուվենտուսում»։ Մենք բոլորս հասկանում ենք, որ տարիները անցել են և ես արդեն 20 տարեկան չեմ, այդ պատճառով այն ինչ ես անցել եմ իմ կարիերայի ընթացքում օգնում է ինձ»,— Մորատայի խոսքերն է մեջբերում «AS»-ը։

Մորատան «Յուվենտուս» էր վերադարձել նախորդ ամռանը։ Թուրինյան ակումբում իսպանացի հարձակվողն անկացրել է 8 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։
Facebook Comments