«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է Ա Սերիայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, այս մասին տեղեկանում ենք լիգայի պաշտոնական կայքից։

Իբրահիմովիչն իր մրցանակը կստանա կիրակի օրը «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության խաղից առաջ:

Կորոնավիրուսային վարակից ապաքինվելուց հետո Զլատան Իբրահիմովիչը հոկտեմբերին հասցրել է 3 հանդիպում անցկացնել։ Շվեդ ֆուտբոլիստը խփել է 5 գոլ և 1 գոլային փոխանցում է կատարել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Իբրահիմովիչը դարձավ 39 տարեկան։

Facebook Comments