Նոյեմբերի 8-ին կկայանա «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» միջև անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումը: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է առաջիկա հանդիպման մասին:

«Շատ բարդ խաղ է, հույս ունեմ, որ երկու թիմերի համար էլ։ Այս տարի այնքան շատ բան է փոխվել, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել անցյալի կամ նախանցյալ տարիների հետ։ Ինձ դուր են գալիս նման հանդիպումները, դուր է գալիս նախապատրաստությունը, բայց դա չի հեշտացնում մեր ճակատագիրը։

Կիրակի հանդիպումը կլինի իսկապես դժվար խնդիր է մեզ համար։ Մենք պարտվեցինք «Սիթիին» նախորդ տարվա արտագնա խաղում (0:4), սակայն այս խաղը պետք է դիտարկել մյուսներից առանձին, քանի որ խաղից երեք օր առաջ մենք դարձանք ԱՊԼ-ի հաղթողներ:

Կարևոր չէ, թե մենք խաղում ենք տանը կամ դրսում։ Կարևոր է, որ մենք պայքարենք, հավատարիմ մնանք ծրագրին, լինենք համարձակ, ֆուտբոլ խաղանք և պաշտպանվենք ամեն գնով։ Այդ ժամանակ մենք շանս կունենանք։ Սա ֆուտբոլի աշխարհի ամենաբարդ խաղն է», — գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Liverpool Echo»-ն։

Facebook Comments