Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիսռ Վիլլիանը կարծում է, որ իր թիմն առաջիկա երկու մրցաշրջաններում Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու լավ հնարավորություններ ունի:

«Արսենալը» հիանալի մարզիչ ունի և տիտղոսի համար պայքարելու հիանալի հնարավորություն։ Մենք ի զորու ենք հաղթել ԱՊԼ-ին։ Գուցե ոչ թե այս մրցաշրջանում, այլ հաջորդ: Ես մոտիվացված եմ այդ նպատակին հասնելու համար։

Մենք կարեւոր հաղթանակ տարանք
«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, և ինձ համար կարևոր էր դրան հասնել, քանի որ գիտեմ, որ հենց նման հանդիպումներում պետք է ցուցադրեմ իմ լավագույն որակները: Այս հաղթանակը մեծ քայլ առաջ էր։

Մենք լավ թիմ ունենք, ունենք տաղանդավոր, երիտասարդ խաղացողներ, բայց նրանց կողքին պետք են փորձառու ֆուտբոլիստներ՝ հաղթանակների փորձով։ Մտածելակերպը փոխելը հեշտ չէ, բայց մենք արդեն դրա ճանապարհին ենք», — Վիլլիանի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։

Facebook Comments