Vbet Հայաստանի գավաթի 1/8-րդ փուլում տեղի ունեցավ երկու հանդիպում։

Նախ «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Շիրակին» և նվազագույն հաշվով առավելության հասավ։ Միակ գոլի հեղինակը դարձավ Ալեքսանդր Գլիշիչը։ Առաջին խաղում նույնպես «Ալաշկերտը» հաղթել էր «Շիրակին»(2:1):

Այսպիսով «Ալաշկերտը» դուրս եկավ Հայաստանի գավաթի 1/4-րդ եզրափակիչ փուլ։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Սևանի» և «Արարատի» միջև։ «Արարատը» հաղթեց «Սևանին» 1:3 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան՝ Մորի Կոնե(դուբլ), Էդգար Մալաքյան, Մհեր Սահակյան:

«Արարատը», դիմակայությունում հաղթելով ընդհանուր 6-1 հաշվով, Vbet Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց:

Նոյեմբերի 9-ին 1/8 եզրափակիչ փուլի պատասխան մրցավեճ կանցկացնեն նաև «Նորավանքն» ու «Վանը» (առաջին խաղում՝ 0-0):

«Լոռի» – «ԲԿՄԱ» և «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան հանդիպումները հետաձգվել են, իսկ «Վեստ Արմենիա» – «Գանձասար-Կապան» պատասխան մրցավեճը չի կայանա, քանի որ կապանյան թիմը մրցաշարում ելույթները դադարեցրել է:

Facebook Comments