«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Անստու Ֆատին լուրջ վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում, որտեղ կատալոնական ակումբը հաղթեց «Բետիսին»(5:2):

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը՝ բուժզննումը ցույց է տվել, որ Ֆատին ծնկի պատռվածք է ստացել։ Վերականգնման ժամկետը հայտնի կդառնա մոտակա օրերին։ 


Անսու Ֆատին առաջին թիմում է հանդես գալիս 2019թ․-ին։ Ընթացիկ մրցաշրջանում  Ֆատին անցկացրել է 7 հանդիպում և խփել է 4 գոլ։ Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022թ․-ը։
Facebook Comments