Այսօր տեղի ունեցավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված հանդիպումը։ Իրար հետ ուժերը չափեցին գործող չեմպիոնը և փոխչեմպիոնը։

«Նոան» նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ իր առաջին հանդիպումն էր անցկացնում, այն էլ ոչ ավել, ոչ պակաս գործող չեմպիոնի հետ։ Բավականին դիտարժան և հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ։ Երկու թիմերն էլ ռեալ գոլային պահեր ունեին և փորձում էին գտնել մրցակցի դարպասը տանող բանալին, բայց գրոհի եզրափակմանը մասը չէր ստացվում։ Եվ Աբակումովը, և Վիմերկատին հիանալի հանդիպում անցկացրեցին, բավականին վստահ էին խաղում։ Արդյունքում թիմերին չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ։ Գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 և թիմերը վաստակեցին մեկական միավոր։

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 1 միավոր և 8 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում, իսկ «Նոան» վաստակելով 1 միավոր 3-4-րդ տեղն է կիսում «Ուրարտուի» հետ։

Facebook Comments