«Ռեալի» ավագ և լեգենդար ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ մադրիդյան թիմից և կարիերան շարունակել ՄԼՍ-ում, այս մասին հայտնում է «AS»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալում» Ռամոսի նախկին թիմակից Դևիդ Բեքհեմը, ով համարվում է «Ինտեր Մայամիի» համասեփականատերներից մեկը, ուզում է Սերխիոյին տեսնել իր ակումբում։

Ռամոսը բանակցում է «Ռեալի» հետ նոր պայմանագրի շուրջ, որը լրանում է 2021թ․-ի ամռանը։ Եթե կողմերը համաձայնության չգան, Ռամոսը կարող է տեղափոխվել այլ ակումբ։ «Ռեալն» այս պահին Ռամոսին առաջարկել է 2 տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ Ռամոսը պաշտպանում է «Ռեալ Մադրիդի» գույները 2005թ․-ից։ «Ռեալի» հետ նա հաղթել է 22 գավաթ։

Facebook Comments