Ա Սերիայի 7-րդ տուրում «Լուիջջի Ֆերրարիս» մարզադաշտում տեղի ունեցավ «Ջենոա»-«Ռոմա» հանդիպումը։ Հենրիխ Մխիթարյանը այդ հանդիպմանը ընդգրկվել էր մեկնարկային կազմում՝ որպես կենտրոնական հարձակվող։

Հենրիխ Մխիթարյանը իսկական շոու կազմակերպեց։ Նախ առաջին խաղակեսի վերջնամասում բացեց հանդիպման հաշիվը՝ եզրափակելով Վերետուի փոխանցումը։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Ջենոան» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Պյացան։ «Ռոմայի» արձագանքը երկար սպասեցնել չտվեց։ Հանդիպման 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը նորից դարձավ գոլի հեղինակ, իսկ 85-րդ րոպեին Հետ-տրիկի հեղինակ դարձավ՝ դնելով հանդիպման վերջակետը։

Այսպիսով «Ռոման» հաղթեց «Ջենոային» 3:1 հաշվով և վաստակելով 14 միավոր Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում է։ «Ջենոան» 5 միավորով մնաց 18-րդ տեղում։

Facebook Comments