«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել էմ որ ուզում է հետք թողնել կատալոնական ակումբի պատմության մեջ։

«Ես գտնվում եմ աշխարհի ամենամեծ թիմում, միշտ երազել եմ այստեղ խաղալ։ Բայց այսօր չեմ կարող երջանիկ լինել, ուղակի թիմում լինելով։ Ես ուզում եմ հետք թողնել և կարծում եմ, որ ես կկարողանամ դա անել։ Ես ուզում եմ հաղթել ամենամեծ գավաթները, որոնք գոյություն ունեն ֆուտբոլում, և այսօր իմ նպատակն է լինել լավագույններից մեկը»,- ասել է Պյանիչը։

Ավելի վաղ լուրեր էր շրջանառվում, որ ակումբում գոհ չեն Պյանիչի մարզավիճակից։ 

Հիշեցնենք, որ Պյանիչը տեղափոխվել էր «Բարսելոնա»՝ «Յուվենտուսից»։ Տրանսֆերը կազմել էր 60 մլն եվրո։
Facebook Comments