«Ռեալ Մադրիդի» իսպանացի ֆուտբոլիստ Իսկո Ալարկոնն այլևս չի մտնում «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ։

Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի և մարզչի միջև տեղի է ունեցել զրույց, որում Զիդանը հայտարարել է, որ Իսկոն կարող է հեռանալ «Ռեալից»։ Նա նաև առաջարկել է ֆուտբոլիստին զբաղվել նոր ակումբի որոնումներով։

Հիշեցնենք, որ Իսկոն դժգոհել էր իր խաղային պրակտիկայի բացակայությունից։

Այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 6 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Facebook Comments