«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում Ռոնալդուին վերադարձնել, որի կազմում պորտուգալացին զգալի նվաճումների է հասել և մեծ անուն է ձեռք բերել, այս մասին հայտնում է «Manchester Evening News»-ը։

Տրանսֆերից հրաժարվելու պատճառը ֆուտբոլիստի տրանսֆերային բարձր գինն է և աշխատավարձը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները 2003-2009թ․-ին։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն Ա Սերիայում մասնակցել է 4 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Facebook Comments