Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով այժմ հանդես է գալիս «ՊՍԺ»-ում կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Նեյմարը մտադիր է վերադառնալ կատալոնական ակումբ այս մրցաշրջանի ավարտից հետո, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Նեյմարի ներկայիս պայմանագիրը փարիզյան գրանդ ակումբի հետ լրանում է 2022թ․-ին։ Նեյմարը ուզում է համոզել «ՊՍԺ»-ի ղեկավարությանը, որ նրան վաճառեն կատալոնական ակումբին։

Նեյմարը տեղափոխվել էր «ՊՍԺ» 2017թ․-ին։ Նրա տրանսֆերը կազմել է 222 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 4 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments