«Ինտերի» ղեկավարությունը մտադիր է վաճառել Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը։ Էրիկսենը կարող է լքել «Ինտերը» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «Calciomercato»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դանիացի ֆուտբոլիստին չի տեսնում իր մեկնարկային կազմում, որը կարող է հանգեցնել Էրիկսենի ակումբից հեռանալուն։

Հիշեցնենք, որ Էրիկսենը տեղափոխվել էր «Ինտեր» 2020թ․-ի ձմռանը։

Facebook Comments