«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հաղորդում է «The Telegraph»-ը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան անգլիական ակումբը գլխավորել է 2016թ.-ին։ Չորս մրցաշրջաններում «քաղաքաբնակների» ղեկին իսպանացի մասնագետը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, երեք անգամ` լիգայի գավաթակիր, ինչպես նաև երկու անգամ դարձել Է երկրի սուպերգավաթակիր:

Բացի այդ, Պեպ Գվարդիոլան հաջողությամբ աշխատել է «Բարսելոնայում» և «Բավարիայում»:

Անգլիական Պրեմիեր լիգայի 7 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 12 միավոր և 10-րդն է մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments