«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը շարունակում է մնալ եվրոպական լավագույն ակումբների մեծամասնության գլխավոր նպատակներից մեկը:

«Eurosport»-ը հայտնում է, որ 23-ամյա արգենտինացու տրանսֆերի համար մրցավազքում է հայտնվել «Մանչեսթեր Սիթին»։ Մարտինեսի մեջ «քաղաքացիները» տեսնում են Սերխիո Ագուերոյի իդեալական փոխարինողին։ Բացի այդ, անգլիական ակումբի ղեկավարությունը չի բացառում, որ հարձակման գծում Լաուտարոյի թիմակիցը կարող է լինել Լիոնել Մեսսին:

Մարտինեսի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը «Transfermarkt»-ը գնահատվում է 70 միլիոն եվրո:

Facebook Comments