Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի 11-րդ տուրի դժվարին հաղթանակի մասին

«Բաց թողած գոլը մեծ հաշվով ինքնագոլ էր անդրադարձից հետո, կարող էր բացասաբար ազդել թիմի վրա, բայց արդյունքում տղաները բնավորություն ցույց տվեցին և կարողացան հաղթել: Դա լավ նշան է։ Ես գիտեմ, որ Ինտերում աշխատելը հեշտ փորձություն չէ, բայց ես սիրում եմ փորձությունները, սիրում եմ հաղթահարել դժվարությունները»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է «Sky Sport Italia»-ն։

«Ինտերը» այս հաղթանակից հետո վաստակել է 28 միավոր և առաջատար «Յուվենտուսին» զիջում է ընդամենը մեկ միավորով։

Facebook Comments