«Մապեյ-Չիտտա-Դել-Տրիկոլորե» մարզադաշտում տեղի ունեցավ Ազգերի լիգայի Իտալիա-Լեհաստան հանդիպումը։ Իտալիայի ազգային հավաքականը հաղթեց 2:0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան՝ Ժորժինյոն և Բերարդին։

Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ Իտալիայի ազգային հավաքականը չի պարտվում արդեն 21 հանդիպում անընդմեջ։ Իտալացիները 16 հաղթանակ են տարել և 5 անգամ էլ ոչ ոքի են խաղացել։ Վերջին պարտությունը գրանցվել է 2018թ․-ի սեպտեմբերի 10-ին Ազգերի լիգայում՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում(0:1):

Իտալիայի հավաքականը հավաքել է 9 միավոր և առաջին տեղում է իր խմբում։ Երկրորդ հորիզոնականում է Հոլանդիայի հավաքականը(9մ․), այնուհետև երրորդ հորզոնականում է Լեհաստաանը(7մ․), իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան(2մ․):

Վերջին տուրում Իտալիայի հավաքականը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ, իսկ Լեհաստանը կընդունի Հոլանդիային։
Facebook Comments