Ուրուգվայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այս մասին հաղորդում է Ուրուգվայի հավաքականի մամլո ծառայությունը։

Այսպիսով, Սուարեսը չի կարողանա մասնակցել Բրազիլիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին ՝ ժամը 03։ 00-ին։

Լուիս Սուարեսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 9 հանդիպում է անցկացրել, խփել է 5 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Facebook Comments