«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, այս մասին հայտնում է «Calciomercato»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» մտադիր է ձեռք բերել Վեյնալդումին և արդեն կապ է հաստատել լիվերպուլյան ակումբի ղեկավարության հետ։

Վեյնալդումը դեմ չէ ակումբային գրանցումը փոխել, բայց մինչև «Ինտերի» հետ պայմանագիրը համաձայնեցնելը, նա ուզում է բոլոր առաջարկներն ուսումնասիրել։

Ժորժինյո Վեյնալդումի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2021թ․-ի հունիսի 30-ը։ «Լիվերպուլը» մտադիր է Վեյնալդումին նոր պայմանագիր առաջարկել։

Հիշեցնենք, որ Վեյնալդումը հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2016թ․-ից։ Նա «Լիվերպուլի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի և ԱՊԼ-ի հաղթող։

Ընթացիկ մրցաշրջանում Վեյնալդումը մասնակցել է 8 հանդիպման։

Facebook Comments