Գերմանիայի ֆուտբոլային ասոցացիան սկսել է որոնել Գերմանիայի հավաքականի համար նոր մարզիչ, ով կփոխարինի Յոախիմ Լյովին։

Ինչպես հայտնում է «Bild»-ը՝ Լյովին փոխարինող կարող է դառնալ նրա նախկին օգնական Հանս-Դիտեր Ֆլիկը, ով այժմ գլխավորում է «Բավարիան»։ Գերմանիայի ֆուտբոլային ասոցացիան արդեն դիտարկում է Ֆլիկի թեկնածությունը և մտածում են, թե ինչպես նրան «Բավարիայից» տեղափոխեն Գերմանիայի հավաքական։ Ֆլիկի պայմանագիրը Մյունխենյան գրանդ ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։

Երեկ՝ նոյեմբերի 17-ին Գերմանիայի հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում ջախջախիչ պարտություն կրեց Իսպանիայի հավաքականից(0:6) և բաց թողեց Փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու հնարավորությունը։

Ֆլիկը եղել է Լյովի օգնականը Գերմանիայի հավաքականում 2006-2014թ․-ին, իսկ «Բավարիան» գլխավորել է 2019թ․-ին փոխարինելով՝ Նիկո Կովաչին։ Ֆլիկի ղեկավարությամբ «Բավարիան» թրեբլ ձևակերպեց՝ հաղթելով Չեմպիոնների լիգան Գերմանիայի առաջնությունը և Գերմանիայի գավաթը։
Facebook Comments