«Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ կմնա մադրիդյան ակումբում։
Ինչպես հայտնում է «AS»-ը՝ կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։ Ռամոսը 2 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ, կողմերին հաջողվեց ֆինանսական խնդիրները լուծել։

Նշենք, որ Ֆլորենտինո Պերեսը անմիջական բանակցություններ է վարում Ռամոսի հետ։ Կողմերը մտադիր են պայմանագիր կնքել մինչև այս տարվա ավարտը։ 

Ավելի վաղ հայտնում էին, որ Սերխիո Ռամոսը կարող էր տեղափոխվել «ՊՍԺ»։

Հիշեցնենք, որ Ռամոսը հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2005թ․-ին, իսկ դրանից առաջ պաշտպանում էր «Սևիլիայի» գույները։ Ռամոսը «Արքայական» ակումբում 22 գավաթ է նվաճել այս տարիների ընթացքում։
Facebook Comments