«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին, ում գլխավորությամբ նա հանդես է եկել «Բարսելոնայում»։

«Վերջին 8 տարիներին շփվե՞լ եմ Գվարդիոլայի հետ: Ոչ, ոչ, ընդհնարապես ոչ մի շփում չի եղել։ Ես հիասթափվեցի Գվարդիոլայից։ Չգիտեմ, արդյոք փոխադարձ է իմ հիասթափությունը Գվարդիոլայից։ Մեր հարաբերություններով ինչ-որ բան տեղի ունեցավ, բայց ես նախընտրում եմ չխոսել դրա մասին։

Պեպը իմ մանկության ոգեշնչումն էր, ես շատ բան սովորեցի նրանից», — Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը։

Հիշեցնենք, որ Սեսկ Ֆաբրեգասը հանդես է եկել «Բարսելոնայում» 2011-14թ․-ին, իսկ այժմ հանդես է գալիս «Մոնակոյի» կազմում։

Facebook Comments