Հայաստանի հավաքականը այսօր Ազգերի լիգայի վճռորոշ հանդիպումը անկացրեց։ Հանդիպումը տեղի ունեցավ Կիպրոսում, որտեղ մրցեցինք Հյս․ Մակեդոնիայի հետ։ Կապառոսի առջև խնդիր էր դրված հաղթել Վրաստանի և Հյս․ Մակեդոնիայի հավաքականներին ու խմբում զբաղեցնել առաջին տեղը։ Տղաները ոչ լիարժեք կազմով հասան ցանկալի արդյունքի։

Հանդիպումը բավական դժվար էր՝ հաշվի առնելով բազմաթիվ կորուստները։ Հայաստանի հավաքականի վիճակը թվում էր բարդ։ Բայց չմոռանանք նաև, որ մրցակիցը նույնպես կորուստներով էր։

Բավականին համառ և անզիջում հանդիպում տեղի ունեցավ։ Մրցակիցը պահեր էր ստեղծում, իսկ Դավիդ Յուրչենկոն շարունակում էր փայլել։ Կարծես թե մեր դարպասին Ջանլուիջջի Բուֆֆոնը լիներ։ Բավականին լավ և հուսալի հանդիպում անցկացրեց Դավիդ Յուրչենկոն։ Կապառոսը ընտրել էր իր ձեռքի տակ եղած երևի թե լավագույն կազմը, որը նետվել էր խաղադաշտ պայքարելու և հաղթելու։ Պահեր ունեինք, բայց չէինք կարողանում ռեալիզացնել մինչև խաղադաշտ մտավ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը։ Խոակին Կապառոսը իր զինանոցում էր պահել իր հաղթաթուղթը։ Վահան Բիչախչյանը մտավ խաղադաշտ և ակտիվացրեց խաղը։ Քիչ անց նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ գոլը հեղինակեց՝ Հովհաննես Համբարձումյանը։ Կարելի է հիշել նաև Կամոյի պահը, երբ մեն մենակ հայտնվելով մրցակցի դեմ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ։ Կապառոսը հասկանալով, որ Մակեդոնիայի հավաքականը ճնշումը մեծացրել է պաշտպանողական տակտիկա օգտագործեց՝ 5 պաշտպանող խաղին անցավ։ Հայաստանի հավաքականները ատամները սրած պաշտպանության անցավ և կյանքի գնով վաստակեց այս հաղթանակը։

Այսպիսով Հայաստանի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ իր խմբում հաղթեց՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Խոակին Կապառոսին հաջողվեց վերադարձնել տղաների մոտ հաղթողի հոգոբանությունը՝ վերածելով հաղթող թիմի։

Շնորհավորում եմ բոլոր հայ երկրպագուներին այս հաղթանակի կապակցությամբ։ Սա մեր նոր հաղթանակի սկիզբն է, որի հիմքը արդեն իսկ դրված է։

Facebook Comments