Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով այժմ գլխավորում է «Ինտերը», գնահատել է «Ազնվականների» ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի աշխատանքը:

«Անկասկած, Լեմպարդը հիանալի աշխատանք է կատարում։ Նա հիանալի գիտի «Չելսիին», քանի որ ակումբի լեգենդն է։ Կարծում եմ՝ նույնը եղավ, երբ սկսեցի մարզել «Յուվենտուսը»։ Ես նույնպես լավ գիտեի ակումբը և հասկանում էի, թե ինչ պետք է անել նպատակին հասնելու համար։ Լեմպարդը ճիշտ մարզիչ է «Չելսիի» համար»,— Կոնտեի խոսքը մեջբերում է «The Telegraph»-ը։

Կոնտեն «Չելսին» գլխավորել է 2016-2018 թվականներին։ Նրա գլխավորությամբ լոնդոնյան թիմը դարձավ Անգլիայի չեմպիոն և նվաճեց Անգլիայի գավաթը: «Ինտերը» Կոնտեն գլխավորել է 2019թ.ամռանը։

Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 2019/20 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրա հետ թիմը դուրս եկավ Չեմպիոնների Լիգա և հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։

Facebook Comments