Հայաստանի հավաքականը ավարտեց Ազգերի լիգայի խաղարկությունը հիանալի արդյունքներով։ Թիմը վերջին տուրում հաղթելով Վրաստանի և Հյս․ Մակեդոնիայի հավաքականներին պատմություն կերտեց։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ իր խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, որը հնարավորություն ընձեռնեց մեր հավաքականին քայլ առաջ կատարելու։ Ազգերի լիգայի մյուս խաղարկությունում մենք պայքարը կսկսենք Բ դիվիզիոնում, որտեղ համեմատաբար ուժեղ մրցակիցներ են լինելու։

Իսկ ինչ վերաբերվում է մեր Իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսին նա առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը չի պարտվել անընդմեջ 5 խաղում, որոնցից 3-ում հաղթել է։

Խոակին Կապառոսը իրոք ահռելի աշխատանք կատարեց և ինչպես ինքն է ասում տղաները պատմություն կերտեցին։ Պատմություն, որն ոսկե տառերով կգրվի հայկական ֆուտբոլում և դեռ այս էմոցիաները, այս հույզերը երկար կհիշվեն։

Facebook Comments