«Լիվերպուլը» շարունակում է կադրային լուրջ կորուստներ կրել։ Ֆուտբոլիստները ծանր գրաֆիկի պատճառով վնասվածքներ են ստանում և մեկը մեկի ետևից շարքից դուրս են գալիս։

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը՝ հերթական ֆուտբոլիստը, ով վնասվածք է ստացել դա՝ Ռիս Ուիլյամսն է։ 19-ամյա ֆուտբոլիստը չի հայտնվել Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Ալբանիայի դեմ խաղին՝ վնասվածքի պատճառով։ Ռիսը ինքնազգացողությունից է դժգոհել, ինչից հետո նա վերադարձել է «Լիվերպուլ»։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում էր, որ Ուիլյամսի վնասվածքը լուրջ չէ և նա կվերադառնա շուտով խաղադաշտ։
Facebook Comments