«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նոր պայմանագիր կնքեց մանչեսթերյան ակումբի հետ։ Չնայած հեռանալու մասին խոսակցություններին՝ Պեպ ԳՎարդիոլան կշարունակի իր աշխատանքը «Մանչեսթեր Սիթիում»։

Ինչպես հայտնում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը՝ իսպանացի մասնագետը նոր պայմանագիր է կնքել մինչև 2023թ․-ը։

Գվարդիոլան գլխավորել է «Մանչեսթեր Սիթին» 2016թ․-ին։ Նրա գլխավորությամբ թիմը երկու տարի անընդմեջ դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն, նաև դարձել է Անգլիայի գավաթի և սուպերգավաթի հաղթող։ Չեմպիոնների լիգայում թիմը դեռևս չի կարողանում հաղթահարել 1/4-րդ փուլի արգելքը։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» հավաքել է 12 միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Facebook Comments