Իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆաբիո Կաննավարոյի տղան՝ Անդրեա Կաննավարոն տեղափոխվել է «Լացիո», այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։ 16-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «Լացիոյի» երիտասարդական թիմում։

Ավելի վաղ Անդրեան հանդես էր գալիս չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբում, որը գլխավորում էր իր հայրը՝ Ֆաբիո Կաննավարոն։

Ֆաբիո Կաննավարոն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել իտալական թիմերում, մասնավորապես՝ «Յուվենտուսում», «Ինտերում» և «Նապոլիում»։
Facebook Comments