«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հաջորդ տարի կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», այս մասին հայտնում է «Manchester Evening News»-ը։

Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լավ հարաբերությունների մեջ է «Base Soccer Agency» գործակալության հետ, որը ներկայացնում է վարանի շահերը:

Ֆրանսիացի պաշտպանի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի վերջը և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է օգտվել դրանից՝ ձեռք բերելով 27-ամյա ֆուտբոլիստին:

2020/2021 մրցաշրջանում Ռաֆայել Վարանը «Ռեալում» անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում:

Facebook Comments