Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը հարվածել է իր թիմակից Դանի Սեբալյոսի դեմքին, հաղորդում է «The Athletic»-ը:

Հինգշաբթի մարզումը տեղի է ունեցել այն խաղացողների համար, ովքեր չեն միացել իրենց ազգային հավաքականներին։ «Արսենալի» ճամբարում կոնֆլիկտ է սկսվել:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ֆուտբոլիստների միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում Լուիզը հարվածել է Սեբալյոսի քթին:Արդյունքում Սեբայլոսը հայտնվել է խոտածածկին, և նրա քթից արյուն է հոսել։

Սեբալյոսը անմիջապես բարձրացավ և ցանկանում էր շարունակել հարաբերությունները պարզել Լուիզի հետ, սակայն միջամտեցին թիմակիցները և բաժանեցին խաղացողներին:

Facebook Comments