«Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը կարող է տեղափոխվել «Միալն», այս մասին հայտնում է «Tuttomercatoweb.com»-ը։

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը պատրաստ է վարձակալել սերբ պաշտպանին և պատրաստե է վճարել 10 մլն եվրո +30 մլն եվրո հետագա տրանսֆերի համար։ «Ֆիորենտինան» դիտարկում է «Միլանի» առաջարկը։

«Միլանը» Միլենկովիչի ծառայություններով հետաքրքրված էր դեռևս ամռանը և փորձում էր իրականացնել տեղափոխությունը, բայց այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ «Ֆիորենտինայի» հետ։ 

«Միլանը» ընթացիկ մրցաշրջանում 7 տուրից հետո հավաքել է 17 միավոր և Ա Սերիայում առաջին տեղում է։ 
Facebook Comments