«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին։

«Մեսսին «Մանչեսթեր Սիթիու՞մ»։ Ես չեմ տեսնում Մեսսիին ուրիշ ակումբում։ Այլևս այդ հարցին չեմ պատասխանի։

Մեսսիի պայմանագիրը ուժի մեջ է դեռ մեկ տարի։ Դա հենց Մեսսի ապագան է։ Կարծում եմ, նա կմնա այստեղ։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա հետո։ Այժմ նա մնում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ»,- Կումանի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Վաղը «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Ատլետիկոյի» հետ։

Facebook Comments