«Դերբի Քաունթիի» խաղացող-մարզիչ Ուեյն Ռունին հայտարարել է, որ ուզում է իր կարիերան ավարտելուց հետո դառնալ մարզիչ։

«Ես ուզում եմ դառնալ մարզիչ, ես մեծ հավակնություններ ունեմ այդ ուղղությամբ։ Վերջին մի քանի տարում ես հասկացա, որ իմ նպատակը մարզչական աշխատանքն է։ Ես տեսնում եմ Ֆրենկ Լեմպարդի և Սթիվեն Ջերրարդի օրինակները։ Նրանք լավ են կատարում իրենց գործը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Ավելացնենք, որ Ֆիլլիպ Կոկուին հեռացնելուց հետո թիմի գլխավոր մարզչի պարտականությունները «Բրիստոլ Սիթիի» հետ խաղում կկատարի Ուեյն Ռունին։ 11 տուրից հետո «Դերբի Քաունթին» Չեմպիոնշիփի վերջին հորիզոնականում է։

Facebook Comments