«Բորուսիա Դորտմունդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Ջովանի Ռեյնայի հետ պայմանագիրն երկարաձգելու մասին։ Նոր պայմանագիրն ամերիկացի ֆուտբոլիստի համար կգործի մինչև 2025թ․-ի հունիսը։

Ռեյնան մի շաբաթ առաջ դարձավ 18 տարեկան։ Անցած տարի նա «Նյու-Յորք Սիթիի» ակադեմիայից տեղափոխվեց «Բորուսիա Դորտմունդ», իսկ այս տարվանից նա սկսեց հանդես գալ «մեղուների» առաջին թիմում։

2020/21թ․-ին Ջովանի Ռեյնան անցկացրեց 12 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments