«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է լոնդոնյան ակումբում իր աշխատանքի մասին։

«Ես չունեմ ետին մտքեր այդ հարցի շուրջ։ Միակ բանը, որը կարող եմ ասել, դա այն է, որ եթե ես ունենայի ժամանակի մեքենա և վերադառնալ 2019թ․ նոյեմբերի 20 ապա ես նորից պայմանագիր կկնքեի «Տոտենհեմի» հետ։

Սա շատ տարօրինակ տարի էր։ Սա տարի էր օրացույցում, բայց ոչ ֆուտբոլում։ Մենք մեկ ամիս չէինք մարզվում։ Մենք մրցաշրջանը չանցկացրեցինք այնպես, ինչպես միշտ։ Վերջապես մենք չունեինք մինչմրցաշրջանային պատրաստվելու հնարավորություն։ Այնպես որ սա նման չէր սովորական աշխատանքային տարիին ընդհանրապես։ Բայց ես երջանիկ եմ այն որոշման համար, որը ես կատարեցի մեկ տարի առաջ։ Ես ուզում եմ մեկ տարուց խոսել երկու տարվա իմ աշխատանքի մասին»,- Մոուրինյոի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։

«Տոտենհեմը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ ժամը 21:30-ին։

Այս պահին «Տոտենհեմը» 17 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Մանչեսթեր Սիթին» եզրափակում է լավագույն 10-նյակը`12 միավորով։
Facebook Comments