Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է Ա Սերիայի 8-րդ տուրի «Կալյարիի» հետ առաջիկա հանդիպման մասին:

«Սկզբունքային հանդիպում կլինի «Կալյարիի» հետ։ Առաջնությունն արդեն մեզ համար պետք է սկսվի, հարմարվելու ժամանակահատվածն ավարտված է։ Մինչեւ Սուրբ Ծնունդ մենք կունենանք 10 հանդիպում, և բոլոր այդ հանդիպումները կլինեն եզրափակիչ։ Ցանկանում եմ տեսնել թիմի մարտական ոգին։ Մենք պետք է շատ ջանքեր գործադրենք արդյունքի հասնելու համար», — Պիռլոյի խոսքերը մեջբերում է «Tuttosport»-ը։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին «Յուվենտուսը» կմրցի «Կալյարիի» հետ։ Ա Սերիայի 7 հանդիպումներում Անդրեա Պիռլոյի թիմը հավաքել է13 միավոր և զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: «Կալյարին» 10 միավորով՝ 11-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարը «Միլանն» է 17 միավորով։

Facebook Comments