Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը մեկնարկեց։ «Նաիրի» մարզադաշտում իրար հետ մրցեցին «Ալաշկերտը» և «Արարատը»։

Առաջին խաղակեսում արդեն իսկ կողմերը ցույց տվեցին, որ պայքարելու են միայն հաղթանակի համար։ Բազում վտանգավոր պահեր եղան, որոնցից մեկը պսակվեց հաջողությամբ։

Հանդիպման 22-րդ րոպեին «Արարատը» հերթական գրոհը ձեռնարկեց, Մորի Կոնեի օգնությամբ հաշիվը բացեց նախկին Ալաշկերտցի Ուրոշ Նենադովիչը, ով որպես հարգանքի նշան իր նախկին ակումբի դարպասը խփած գոլը չտոնեց։ Գոլից հետո «Արարատը» փակվեց իր տուգանային հրապարակում, իսկ Եղիշե Մելիքյանի տղաները անընդհատ գորհում էին և փորձում էին գտնել բաց տարածություններ, որպեսզի արագ հավասարեցնեին հանդիպման հաշիվը։ Քիչ անց «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը վերջին հույսի խախտում կատարեց, որի արդյունքում հեռացվեց խաղադաշտից։ «Արարատը» 10 խաղացողներով մնաց և հերոսաբար դիմադրում էր «Ալաշկերտի» գրոհներին, որոնք այդքան էլ վտանգավոր չէին ստացվում։ Առաջին խաղակեսում «Արարատը» պահպանեց իր նվազագույն առավելությունը։

Երկրորդ խաղակեսի սկզբին Տոմիչը խախտեց խաղի կանոնները Դավիդ Մանոյանի նկատմամբ, իսկ մրցավարը նշանակեց 11մ․ հարված «Ալաշկերտի» դարպասին։ Մորի Կոնեն հաշիվը դարձնում է ավելի վստահ՝ 2:0: Կարծես թե «Արարատը» պետք է ծանր իրավիճակում հայտնվեր 10հոգով մնալուց հետո, բայց ընդհակառակը տեղի ունեցավ՝ «Ալաշկերտը» հայտնվեց ծանր իրավիճակում և պետք է վերադարձներ երկու գոլ, որը կրկնակի դժվար էր։

Չնայած դրան՝ «Ալաշկերտը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ 52-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը գոլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 2:1:

Բավականին գերլարված անցավ հանդիպման վերջնամասը։ «Ալաշկերտը» ուղակի պաշարել էր «Արարատի» տուգանային հրապարակը։ Բազմաթիվ պահեր ստեղծեց, բայց գնդակը ուղակի չէր ուզում հայտնվեր դարպասային ցանցի մեջ։ Հանդիպումը այդպես էլ ավարտվեց 2:1 և «Արարատը» խելահեղ խաղում հաղթեց «Ալաշկերտին»։

Facebook Comments