«Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբը որոշել է թիմի հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ Պրիմերայի 10-րդ տուրի առաջիկա հանդիպման համար:

Ինչպես հայտնել է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը, այդ խաղում չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ թիմի պաշտպան եւ ավագ Սերխիո Ռամոսը, կիսապաշտպան Կազեմիրոն, ինչպես նաև հարձակվող Կարիմ Բենզեման:

Ռամոսն ու Բենզեման վնասվածքներ են ստացել, իսկ Կազեմիրոն վերականգնվում է կորոնավիրուսի հետևանքներից ։

«Վիլյառեալի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա այսօր «Էստադիո դե լա կերամիկա» մարզադաշտում՝ 19:15-ին։

Facebook Comments