«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին անդրադարձել է Զլատան Իբրահիմովիչի ֆուտբոլային կարիերայի երկարակեցությանը:

«Զլատանը կարող է խաղալ մեկ ոտքով մինչև 50 տարեկանը։ Հաճելի է հետևել նրա խաղին։ Նա ցույց է տալիս ֆիզիկական ուժ և տեխնիկա, որոնք մարդիկ նրանից չեն ակնկալում տեսնել», — Տոտտիի խոսքը մեջբերում է «Goal. com»-ը։

39-ամյա շվեդ հարձակվողը Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է, նա 5 հանդիպումներում դարձել է 8 գոլի հեղինակ։

Իբրահիմովիչի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը և այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։

Facebook Comments