Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին «Փյունիկը» և «Վանը»։

Առաջին խաղակեսը երկուստեք գրոհներով անցավ հանդիպումը։ Երկու թիմերն էլ ունեին պահեր, բայց գոլի վերածել չհաջողվեց։ Երկրորդ խաղակեսում ավելի սուր էր գրոհում «Վանը» և «Փյունիկին» փրկում էր Ստանիսլավ Բուչնևը։ Թիմերը բավականին համառ պայքար մղեցին, բայց գոլ խփել և հաղթել չհաջողվեց ոչ մեկին։

Այսպիսով թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Փյունիկը» 4միավորով 8-րդ հորիզոնականում է, իսկ «Վանը» 7 միավորով 7-րդ տեղում։

Facebook Comments