Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Տոտենհեմը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար այս հաղթանակը խորհրդանշական էր: Նա առաջին անգամ կարողացավ երկու անգամ անընդմեջ խաղերում հաղթել Պեպ Գվարդիոլայի թիմին։ Նախորդ մրցաշրջանում ևս «Տոտենհեմը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:

Ժոզեն և Պեպը իրար հետ մրցել են 24անգամ: Մոուրինյոն 7 հաղթանակ Է տարել Գվարդիոլայի նկատմամբ և 11 պարտություն է կրել։

Հարկ է նշել, որ այս հանդիպումից հետո «Տոտենհեմը» ժամանակավորապես գլխավորել Է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Իսկ «Մանչեսթեր Սիթին» 10-րդն է։

Facebook Comments